Գալուստ Սահակյանը Ժնևում հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահին
Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնև կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ազգային Ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահը հանդիպման ընթացքում նշել է, թե Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ խորհրդարանական ձևաչափով, քանի որ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքերի ձևավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական գործակցությունը:
Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցներում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրների»:
Գալուստ Սահակյանը նշել է նաև, որ Հայաստանը կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու՝ Ռուսաստանի առաջարկին:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:
«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն, հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:
ՌԴ Պետական դումայի ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նշել է, թե Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ստանա շուտափույթ լուծում բացառապես խաղաղ ճանապարհով, և հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս բարելավվեն:
Սերգեյ Նարիշկինը խոսել է նաև Սիրիայում ռուսական գործողությունների մասին և նշել, որ Ռուսաստանի կիրառած համապատասխան միջոցառումներն արդեն տվել են դրական արդյունքներ: