ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ԱԳՆ․ Միջնորդները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին

0
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին՝ հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին քիչ առաջ Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:


Ղարաբաղյան կարգավորման միջնորդների՝ եկող շաբաթ տարածաշրջան կատարելիք այցի մասին այսօր ավելի վաղ հայտնել էր նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: