ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ԱԱ-ին տղամարդկանց թիմը մասնակցելու է 6 ծանրորդով

0

Mediamax Sport-ի թղթակցին հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ ԱԱ են մեկնելու Եվրոպայի արծաթե մեդալակիր Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն ու Եվրոպայի 2-րդ մրցանակակիր Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), պատանեկան Օլիմպիադայի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը եւ պատանեկան Օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Գոռ Մինասյանը (+105 կգ):

«Հիմա թիմը հերթական նախապատրաստական փուլն է անցկացնում Ծաղկաձորում, որտեղ մնալու է մինչեւ հոկտեմբերի 25-ը: Դրանից 4 օր անց մեկնելու ենք Կազան, որտեղ վերջին հավաքն ենք անցկացնելու: Այնտեղից էլ նոյեմբերի 17-ին ուղեւորվելու ենք Հյուսթոն»,- ասել է Ալավերդյանը: