ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Կառավարությունը քննարկել է ժողովրդագրական իրավիճակը

0

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014թ. ծրագրից:

Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման եւ նպատակային միջոցառումների շնորհիվ: Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը եւ ակնկալվող արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով եւ վերջնական տարբերակը ներկայացնել գործադիրին: