Վիվա-ՄՏՍ-ի տնօրենը ներկայացրել է խելացի ենթակառուցվածքների ներդրման ընկերության փորձը
«Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկման ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրել է ընկերության քայլերը խելացի ենթակառուցվածքների ներդրման ուղղությամբ։
«Որպես ՄՏՍ-ի դուստր ձեռնարկություն, Վիվա-ՄՏՍ-ին հասանելի են այն փորձառությունն ու տեխնոլոգիական կարողությունները, որոնք թույլ են տալիս ներդնել խելացի լուծումներ եւ իրականացնել անհրաժեշտ գործառույթներ՝ ենթակառուցվածքն ու ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու համար, ներառյալ՝ իրական ժամանակի մեջ տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու գործընթացների կատարելագործումը: Մենք արդեն իսկ աշխատում ենք պետության ու համայնքային հաստատությունների հետ տեխնոլոգիական խելացի լուծումների ներդրման ուղղությամբ, - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Silicon Mountains 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերությունների ղեկավարներին։