Հովիկ Աբրահամյանը կղեկավարի ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբը
Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի արտահերթ նիստում քննարկվել է դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում կուսակցության մասնակցությունը, շտաբի ձևավորման խնդիրները, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կուսակցության նախագահը հանձնարարել է Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել շտաբները, և Հանրապետության վարչապետը արդեն մոտ օրերս կձևավորի իր գործընկերների՝ մեզ հետ միասին, այդ շտաբները», - նշեց Շարմազանովը: - «Հանրապետական կուսակցությունը հանրաքվեի շտաբի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Աբրահամյանի՝ վարչապետ լինելու փաստը չի խանգարի շտաբը ղեկավարելու աշխատանքներին, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Չի խանգարում վարչապետ լինելու հանգամանքին, որովհետև կա «Հանրաքվեի մասին» օրենքը և այն հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով և՛ իրականացնել և՛ գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, և՛ նաև իրականացնել հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Կարճ ասած՝ Հանրապետության վարչապետը արձակուրդ չի մեկնելու»: