Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ լավ կմասնակցեն ԱԱ-2018-ին
«Բայց մենք կանենք ամեն ինչ կանենք, որ մարդկանց վերադարձնենք ստադիոն: Մենք երազանք ունենք՝ խաղալ Եվրոպայի կամ էլ ԱԱ-ի եզրափակիչ փուլում: Բայց ինչ արած՝ չստացվեց: Ասել, որ ես տխուր եմ, ճիշտ չի լինի, քանի որ այս ընտրական մրցաշարում ընդամենը 2 միավոր ենք վաստակել»,- sport-express.ru-ին տված հարցազրույցում ասել է Մխիթարյանը:
Նա հույս ունի, որ Հայաստանի ընտրանին կկարողանա լավ պատրաստվել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարին, որի մեկնարկին դեռ մեկ տարի կա: Մխիթարյանը նաեւ ընդգծել է, որ արդյունքի հասնելու համար մի քիչ էլ հաջողակ պետք է լինել: