ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Լևոն Գևորգյան. Ցեղասպանության հերքումը քրեականացնող պետությունները հակված կլինեն փոփոխել օրենսդրությունը

0

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճիռը: Միջազգային մեծ արձագանք ստացած դատավճիռը բազմաթիվ լրացուցիչ մեկնաբանություններ ստացավ ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ տարբեր շահագրգիռ կողմերից: Գործին որպես երրորդ կողմ հանդիսացող Հայաստանի պաշտոնական արձագանքի համաձայն՝ ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվել են դատարանի կողմից:

ՄԻԵԴ վճռի իրավաչափության, հետևանքների և հայկական կողմի արդյունքների շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է «Լեգալատա» իրավաբանական ընկերության կառավարիչ, Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Գևորգյանի հետ: