Քննարկվել է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների միջազգային մեխանիզմի հարցը
Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը հարցերին: