ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը

0
Էլդար Մահմուդովը հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնից:


Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մահմուդովն ազատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի հուլիսից:


Ադրբեջանական haqqin.az -ը նշում է, որ նախարարի հեռացումից հետո, ձերբակալվել են ազգային անվտանգության նախարարության մի քանի աշխատողներ՝ Մահմուդովի հրամանով պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու կասկածանքով: Աղբյուրը նաև նշում է, որ արդեն նախկին նախարարը և՛ս ձերբակալվել է` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: