Վարչապետը շնորհավորել է Գյուղատնտեսության աշխատողի օրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ:
Վարչապետի ուղերձում մասնավորապես ասված է. - «Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է: 2015 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը, ինչն, անխոս, նաև ձեր անխոնջ աշխատանքի արդյունքն է»:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերը մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
«Մեր հետևողական և շարունակական քայլերը ուղղված են գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանը և արդիականացմանը, ինչպես նաև գյուղացու բարեկեցության ապահովմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: Հավատացած եղեք, որ պետությունը դժվարին պահերին միշտ եղել ու լինելու է ձեր կողքին: Կրկին շնորհավորելով ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և բեղուն աշխատանք», - ասված է վարչապետի ուղերձում:
Նշենք, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ Գյուղատնտեսության աշխատողի օրը պետականորեն նշվում է Հայաստանում: