ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Երեկ Մերձավոր Արևելքից մոտ 2700 միգրանտ է Խորվաթիայով անցել Սլովենիա

0
Միայն շաբաթ օրվա ընթացքում Մերձավոր Արևելքից մոտավորապես 2 հազար 700 միգրանտ է Խորվաթիայով անցել Սլովենիա: Այդ մասին փոխանցում է BBC News-ը՝ նշելով, որ սա տեղի ունեցավ, երբ Հունգարիան փակեց Խորվաթիայի հետ սահմանը:


Աղբյուրը նշում է, որ այս գիշեր մարդկանց ավելի մեծ հոսք է սպասվում: Նրանց մեծ մասը պատրաստվում է հաստատվել Գերմանիայում, Ավստրիայում և հարևան երկրներում:


Սլովենիայի վարչապետը հրամայել է բանակը բերել մարտական պատրաստվածության հարկ եղած դեպքում ոստիկաններին օգնելու համար, ովքեր փորձում են լուծել խնդիրը:


Նա հստակեցրել է, որ Սլովենինա կշարունակի ընդունել միգրանտներին և հանդիսանալ տարանցիկ երկիր, քանի դեռ Գերմանին և Ավստրիան չեն փակել սահմանը: