Խորտակված «Իվոլգա» զբոսանավի զոհերի թիվը հասել է 14-ի
Օդեսայի շրջանի Բելգորոդ - Դնեստրովսկ քաղաքների մոտակայքում «Իվոլգա» զբոսանավի խորտակման պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտարարում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ փրկվել է 22 մարդ, 14-ը՝ մահացել», - փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ծառայության հայտարարությունը:
Հիշեցնենք, ուկրաինական զբոսանավը շրջվել է երեկ: Դեպքի պահին զբոսանավում եղել է 36 մարդ: Ըստ ուկրաինական իշխանությանների, նախնական վարկածով նավաբեկության պատճառը զբոսանավի գերբեռնվածությունն է: