Մեհրիբան Ալիեւան այլեւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Ադրբեջանի ազգային հանձնաժողովը։
«Նամակում ընդգծվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման եւ տարածաշրջանի վերածննդի լայնածավալ աշխատանքներում ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ այս գործում իր առանձնահատուկ դերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները հնարավոր չէ կատարել»,- ասվում է ուղերձում։
Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր 2004 թվականից։