Հայաստանն ու Իրանը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի և գազի ոլորտում համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Իրանը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի և գազի ոլորտում համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին Թեհրանում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Mehrnews-ը:
Նա նաև հայտնել է, որ քննարկումներ են ընթացել նաև գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում:
Իրան-Հայաստան գազատարի մասին
2009թ.-ի մայիսի 15-ից Հայաստանն Իրանից գազ է ստանում Իրան-Հայաստան գազատարով: «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական «կապույտ վառելիքը» հայկական տարածքում վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է Իրան արտահանելու համար՝ 1խմ բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ-ի հաշվարկով:
Երկու երկրների միջև կառուցվում է նոր՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի գիծը՝ 400 կՎ լարումով (ֆինանսավորվում է Իրանի կառավարության կողմից), որը թույլ կտա երեք անգամ (ներկա 350 ՄՎտ-ից) ավելացնել թողունակությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի հոսքերի համար:-0-