ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Սահմանվեցին ԶՈւ-ում եկեղեցու սպասավորների կենսապահովման ծախսերի չափերը

0
Կառավարությունն այսօր սահմանել է Հայաստանի Զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կենսապահովման ծախսերի չափերը և բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրման կարգը:


Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իր հաղորդագրությունում նշում է, որ պաշտպանության նախարարության և Մայր Աթոռի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 1997 թվականից Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները մշտական հիմունքներով հոգևոր ծառայություն են իրականացնում Զինված ուժերի զորամասերում, սակայն դրա համար որևէ վարձատրություն չեն ստանում` համապատասխան հաստիքների բացակայության պատճառով: