ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

0

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նախագահը մեկնում է մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:–0–