ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Տնտեսական աճը Հայաստանում 2015 թ.–ի արդյունքում կտատանվի 1–3 տոկոսի սահմանում. ՎԶԵԲ

0

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսական աճը Հայաստանում 2015 թ.–ի արդյունքում կտատանվի 1–3 տոկոսի սահմանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը։

Նա նաև ընդգծեց, որ ՎԶԵԲ–ն ավելի հստակ կանխատեսումներ կներկայացնի հոկտեմբերի վերջին։

 Դևիսի խոսքով` ՎԶԵԲ–ը տարեսկզիբց վատատեսական կանխատեսում էր ներկայացնում Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին` տարվա արդյունքում տնտեսության 1,5 տոկոսի անկում, սակայն կիսամյակի արդյունքում ստացված տնտեսական ցուցանիշներից հետո կանխատեսումները փոխվեցին։

.«Չնայած փոխանցումների կրճատմանը, երկրում նկատվում է ներքին արտադրության ապրանքների սպառման աճ, ինչը վկայում է հայկական տնտեսության ավելի ուժեղ կողմերի մասին` տարածաշրջանի այլ երկրների համեմատ», – ասաց Դևիսը։

Նա նշեց, որ տարածաշրջանում պահպանվում են տարբեր ռիսկեր ինչպես տնտեսական իրավիճակի մասով, այնպես էլ արտարժույթի տատանման համատեքստում, ինչը կարող է ազդել հայկական տնտեսության վրա ավելի երկարաժամկետ հեռանկարում։

ԿԲ–ի տվյալներով` տնտեսական աճը Հայաստանում 2015 թ.–ի արդյունքում կանխատեսվում է 2,5–3,5 տոկոսի սահմանում, 2016 թ.–ի արդյունքում` 3,5–4,5 տոկոսի սահմանում։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի չափով։–0–