ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Թուրքիան նախազգուշացնում է Ռուսաստանին և ԱՄՆ-ին

0
Թուրքիայի իշխանությունները բողոք են ներկայացրել Անկարայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպաններին՝ Սիրիայում քրդական Ժողովրդավարական միասնության կուսակցությանը աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ մասին հայտնել է France-Presse լրատվական գործակալությունը։


Երկու պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Թուրքիայի արտգործնախարություն, նրանց նախազգուշացում է տրվել։


Թուրքական իշխանությունները Ժողովրդավարական միասնության կուսակցությունը համարում են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ճյուղավորում։


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսին իր դժգոհությունն է հայտնել Սիրիայում քրդական ուժերին ամերիկյան զենք մատակարարելու համար։


«Թուրքիան չի կարող ընդունել որևէ տեսակի համագործակցություն ահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնք պատերազմ են հայտարարել մեր երկրի դեմ», - ասել է Դավութօղլուն՝ մտահոգություն հայտնելով, թե Սիրիայի քրդերին մատակարարված զենքը հնարավոր է Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքում հայտնվի ու կիրառվի Թուրքիայի դեմ։