Ֆուտբոլի ընտրանիների պարտության շարքը շարունակել է Մ-19 տ. թիմը
Այս անգամ հերթական պարտությունը կրել է մինչեւ 19 տարեկանների ընտրանին:
Տալլինի «Կադրիորգ» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական 12-րդ խմբում Մարկ Լելեւրի սաները պարտություն են կրել Էստոնիայից: Նրանք երկու անպատասխան գնդակ են ընդունել սեփական դարպասը:
Ընտրական 12-րդ խմբում հայ ֆուտբոլիստները երեք խաղից հետո առանց միավորի զբաղեցնում են վերջին հորիզոնականը: Առաջատարը 9 միավորով Չեխիան է: