Ռոման Բերեզովսկի. Հայ ֆուտբոլիստները չէին կարող խաղ վաճառել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ դժվար է հավատալ Հայաստան-Ալբանիա հանդիպման պայմանավորված լինելուն:
«Հնարավոր է, որ դա սերբ լրագրողների ձեռքի գործն է: Երեւի, նրանց համար ցավալի է, որ ալբանացիներն են անցել ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ փուլ, ոչ թե իրենք»,- Բերեզովսկու խոսքերը մեջբերում է sovsport.ru-ն:
Բերեզովսկին ընդգծել է, որ հայ ֆուտբոլիստներն առանց մոտիվացիայի չէին կարող խաղալ Ալբանիայի դեմ, քանի որ նրանք պաշտպանում են երկրի պատիվը, ու նման բանի մասին անգամ խոսք լինել չի կարող. «Չեմ կարծում, որ որեւէ մեկին հնարավոր կլիներ գնել»: