Բանակայինների ԱԱ-ի արդյունքները գոհացուցիչ են մարզչի համար
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած ըմբիշներից արծաթե մեդալակիր է դարձել 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, իսկ Սարգիս Քոչարյանը (80 կգ) կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաբալարյանն ասել է, որ տղաները գոհացրել են իրենց ելույթներով:
«Հունահռոմեական հավաքականը մասնակցել է 4 մարզիկով, որոնցից 2-ին հաջողվել է մեդալ նվաճել: Դա ինքնին արդեն խոսուն փաստ է: Տղաները տպավորիչ հաղթանակներ են գրանցել իրենց հաշվին, ցավոք, չի հաջողվել 1-ին տեղը զբաղեցնել»,- ասել է մարզիչը:
Բաբալարյանն ընդգծել է, որ հոկտեմբերի 26-30-ը երիտասարդ ըմբիշներն Իրանում մրցաշարի են մասնակցելու: