Հայաստան է ժամանել Իրանի առաջին փոխնախագահը
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այսօր տեղի կունենա ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին հանդես կգան հայտարարությամբ:
Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երեւանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով:
Նախատեսված է նաեւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան եւ Անդրե Սեւրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը:
Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաեւ Երեւանի «Կապույտ» մզկիթ` մասնակցելով վերջինիս հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը: