Ազգային հավաքականը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորես
0
Թե ով կլինի թիմի նոր գլխավոր մարզիչը, ցույց կտա ժամանակը, սակայն կասկածի ենթակա չէ այն, որ այդ մարդը պետք է լինի փորձառու, հմուտ մարզիչ ու հոգեբան (ի դեպ, չէր խանգարի թիմում հոգեբաններ ունենալը, ինչը կամաց-կամաց տարածում է գտնում ֆուտբոլում), տակտիկապես գրագետ մասնագետ, կոլեկտիվի առաջնորդ: Ազգային թիմի ղեկին արժանի նման մասնագետ Հայաստանում դեռ չի հասունացել: