ՈՒԵՖԱ-ն կհետաքննի Հայաստան-Ալբանիա հանդիպումը
Ինչպես հաղորդում է սերբական kurir.rs-ն, ալբանական կողմը 4 հայ ֆուտբոլիստների առաջարկել է 500 հազարական եվրո՝ ցանկալի արդյունք ապահովելու համար:
Եթե ապացուցվի, որ խաղը պայմանավորված է եղել, Ալբանիայի հավաքականը զրկվելու է ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգրից: Նրա փոխարեն Ֆրանսիա է մեկնելու Սերբիայի ընտրանին, իսկ Դանիան մասնակցելու է անցումային խաղերի:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում այդ մասին որեւէ տեղեկություն դեռ չկա: