ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

«Ֆինքա»-ն անակնկալ է մատուցել «Ալավերդի» մասնաճյուղի իր հաճախորդներին

0

«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հոկտեմբերի 12-ին անակնկալ միջոցառում էր կազմակերպել «Ալավերդի» մասնաճյուղի իր հավատարիմ հաճախորդների համար:

Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ միջոցառման ընթացքում հրավիրված բոլոր հաճախորդներին տրվել են անվանական շնորհակալական հավաստագրեր եւ փոշեկուլներ:

«Ֆինքա»-ում նշել են, որ հավատարիմ հաճախորդներին ընտրելիս հաշվի են առնվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ հաճախորդի երկարատեւ համագործակցությունը (5 եւ ավելի տարի) «Ֆինքա»-ի հետ, պարտաճանաչ մարումները, անընդմեջ վարկավորումը եւ այլն: Արդյունքում ընտրվել էին 17 հաճախորդներ ինչպես Ալավերդիից, այնպես էլ Ալավերդիին հարակից գյուղերից:

«Միջոցառման նպատակն էր շնորհակալություն հայտնել հաճախորդներին իրենց նվիրվածության եւ հավատարմության համար` էլ ավելի ամրապնդելով «Ֆինքա»-հաճախորդ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: