ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Իրանի փոխնախագահը կմասնակցի հայ-իրանական գործարար համաժողովին

0

Հոկտեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երեւանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով:

Նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: