ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ԱԱ-ում մարմնամարզիկների նպատակն Օլիմպիական ուղեգիր նվաճելն է

0

Առաջնությունում ելույթ են ունենալու Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն ամենամոտը Արթուր Դավթյանն է:

«Բազմամարտում Արթուրը միշտ բարձր տեղեր է զբաղեցնում ու Գլազգոյում էլ կարող է լավ արդյունք ցույց տալ: ԱԱ-ում այս վարժությունում Ռիոյի ուղեգիր նվաճելու են 25 մարզիկներ, նույնիսկ եթե Արթուրն իր միջին հնարավորություններով հանդես գա, ապա կկարողանա վաստակել այդ ուղեգրերից մեկը»,- նշել է Սերոբյանը:

Առանձին գործիքների վրա Օլիմպիադա մեկնելու հնարավորություն կունենան միայն մրցանակային տեղեր զբաղեցրած մարմնամարզիկները:

«Հարությունն ու Վահագնն անելու են ամեն ինչ, որ տեղ գտնեն լավագույն եռյակում: Տղաներն, իսկապես, պատրաստ են, սակայն դժվար մրցակցություն է սպասվում»,- ավելացրել է նա:

Առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը: