ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Փաշինյան. առաջիկայում սկսվեն առարկայական բանակցությունններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ

0
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կսկսեն առարկայական բանակցությունններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:

«ԱԳ նախարարը հոկտեմբերի 2-ին մեկնելու է և առաջիկա օրերին հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պետք է սկսվեն առարկայական բանակցությունններ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ: Այս օրերին շատ է քննարկվում՝ վայ ստորագրեց, վայ, ստորագրելու է, վայ, չի ստորագրի: Տպավորություն է ստեղծվում, որ ստորագրման համար նախապատրաստված թուղթ կա սեղանին և հիմա խնդիրն այն է՝ ստորագրում ենք, թե ոչ: Եթե այդպես լիներ, շատ լավ կլիներ: Խնդիրն այն է, որ այս պահին սեղանին ոչ մի ստորագրման փաստաթուղթ չկա: Եթե լիներ, կնշանակեր, որ կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա՝ ստորագրենք, թե ոչ», - նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա, ԱԳ նախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Մինչ այս պահը չի եղել սեղանին դրված որևէ տեքստ:

«Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել մի քանի տարբերակ: Բնականաբար, մենք մեր պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել: Ցավոք դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք փորձում ենք մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որ նաև ընդունելի կլինի դիմացինի կողմից: Եթե սեղանին խաղաղության փաստաթուղթ լինի, կնշանակի շատ մոտ ենք խաղաղությանը», - ասաց Փաշինյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:-0-