ՌԴ ԱԳ նախարար. քննարկվում է ՀՀ–ում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XVIII նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Հիմա քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը` հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում` համապատասխան պայմանագրի ստորագրման շուրջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», – ասել է նախարարը։
Նրա խոսքով, ԱՊՀ–ի աջակցությունը ևս պահանջված կլիներ։
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-