ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Դեսպան. Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին

0
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիան աջակցում է հայ–ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն, գրում է «Ժողովուրդը»։

«Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ», – հայտարարել է նա։

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի և մատնանշի, թե ով է ագրեսորը։

«Իրավիճակն իսկապես լուրջ է, և Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հատկապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն», – ասել է դեսպանը։

Սեպտեմբերի 29–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-