Նիկոս Դենդիաս. Քարտեզները վերասահմանել փորձող երկրները ձախողելու են
Այս մասին նա հայտարարել է Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մնում է անփոփոխ: Մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումներին: Ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախությունը, որովհետեւ նա այս տարածաշրջանի նոր ապագայի համար առաջարկել է նոր մոտեցում»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, սակայն, որ «լուծումները եւ խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք եւ դա վերաբերում է ինչպես Կովկասին, այնպես է ամբողջ աշխարհին»: