ԵՄ` օտարերկրյա հարցերով խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ` օտարերկրյա հարցերով խորհուրդը լիազորել է Եվրահանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների նոր իրավական բազայի ստեղծմանը։
Այս մասին Facebook–յան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` հղում անելով Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայությանը։
Խորհրդի որոշումն արդեն ողջունել է պաշտոնական Փարիզը։ «Ողջունում եմ ԵՄ–ի և Հայաստանի միջև համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատին հավանություն տալու գաղափարը», – Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳՆ–ի եվրոպական գործերի պետական քարտուղար Առլեմ Դեզիրը։
Երկու տարի առաջ նախատեսվում էր, որ 2013 թ.–ի նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» վիլնյուսային գագաթնաժողովի շրջանակում Երևանը ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիր կստորագրի։ Սակայն 2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է դառնալ ՄՄ անդամ և մասնակցել Եվրասիական տնտեսական միության հետագա կազմավորմանը։ Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ին դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ։–0–