Զարգացման Բանկը ակցիա է գործարկել MasterCard եւ Maestro քարտապանների համար
0
Զարգացման Բանկը՝ «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի եւ MasterCard ընկերության հետ համատեղ, իր հաճախորդների համար նոր ակցիա է գործարկել:
Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը 300 000 եւ ավել դրամի 30 եւ ավել անկանխիկ (առցանց վճարումները չեն ներառվում) գործարք MasterCard եւ Maestro քարտերով կատարելու դեպքում բանկի հաճախորդները կստանան հնարավորություն շահելու 180 պլանշետներից մեկը:
«Ակցիայի նպատակն է խրախուսել անկանխիկ գործարքները եւ ներգրավել նոր քարտապանների»,- ասված է հաղորդագրությունում: