Հայտնի է 2015թ. տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրը
2015թ. տնտեսագիության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել անգլո-ամերիկացի տնտեսագետ Էնգուս Դիտոնը (Angus Deaton)` «սպառման, աղքատության եւ բարեկեցության ոլորտում կատարած վերլուծության համար»:
Այս մասին հաղորդում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը:
Էնգուս Դիտոնն աշխատում է Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, մասնագիտացված է միկրոէկոնոմիկայի ոլորտում: Նոբելյան կոմիտեն մրցանակակրին որոշելիս մեծապես առաջնորդվել է տնտեսագետի ուսումնասիրության այն դրույթներով, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես են անհատական սպառողներն ընտրություն կատարում, ինչը կարեւոր է տնտեսական քաղաքականության ձեւավորման եւ աղքատության կրճատման գործում:
Տնտեսագետն աշխատել է նաեւ Քեմբրիջի եւ Բրիստոլի համալսարաններում, հանդիսանում է Բրիտանական ակադեմիայի, Էկոնոմետրիկ հանրության եւ Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ:
Էնգուս Դիտոնը 70 տարեկան է: