ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Փոխվեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը

0
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Թամար Պողոսյանին կփոխարինի նախկինում խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել խմբակցության այսօրվա արտահերթ նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։


Ըստ նույն աղբյուրի՝ Թամար Պողոսյանը կշարունակի զբաղեցնել Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահի պաշտոնը, նա նաև Նաիրա Զոհրաբյանի այսօրվա հրամանով նշանակվել է ԲՀԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական և կուսակցության կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։


Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։