ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը՝ շոտլանդացի գիտնականին

0
Տնտեսագիտության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է ծագումով շոտլանդացի Անգուս Դիթոնը:


Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այսօր հայտարարել է, որ մրցանակը ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության և միջազգային գործերի պրոֆեսոր Դիթոնին է շնորհում սպառման, աղքատության և սոցիալական ապահովության վերաբերյալ հետազոտության համար:


Նոբելյան կոմիտեն արդեն հայտարարել է իր 8-ական միլիոն շվեդական կրոնի (շուրջ 975 հազար դոլար) այս տարվա բոլոր վեց մրցանակները հանձնելու մասին: