ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

0
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


«Վստահ եմ, որ շնորհիվ փոխադարձ ջանքերի, մեզ կհաջողվի կյանքի կոչել առևտրատնտեսական և ավանդական սերտ հումանիտար կապերի զարգացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, նպաստել բազմակողմ կառույցների շրջանակներում մեր երկրների համագործակցության խորացմանը և նախանշել փոխշահավետ գործակցության հեռանկարային ուղղությունները»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: