Գաբրիել Սարգսանը Մենի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը
Վերջին՝ 9-րդ տուրում, նա հաղթել է իտալացի Ֆրանչեսկո Ռամբալդիին ու վաստակել 7 միավոր: Նա միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել 1-ին ու 2-րդ տեղերը զբաղեցրած Պենտալա Հարիկրիշնային (Հնդկաստան) ու Լորան Ֆրենսինետին (Ֆրանսիա):
Սերգեյ Մովսիսյանը 6 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 5,5-ով 14-րդ: