Արագ շախմատի ԱԱ-ում հայերից լավագույնը Տիգրան Պետրոսյանն է
10 տուրերից հետո արագ շախմատի մրցաշարի առաջատարն Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) է, որը վաստակել է 8 միավոր:
Առաջատարին 2 միավոր է զիջում Տիգրան Պետրոսյանը: Լեւոն Արոնյանն ունի 5,5 միավոր, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 5:
Արագ շախմատի մրցաշարում կայանալու է եւս 5 տուր: Մրցանակակիրների անունները հայտնի են դառնալու այսօր: