ՄԻԵԴ-ը Փերինչեքի գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին
Հայաստանը 2014թ. օգոստոսից այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում է փաստաբան Ամալ Քլունին:
2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության ժխտման համար: Նա Հայոց ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասսայական խտրականության հոդվածով:
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ Թուրքիան:
2014թ. մարտին Մեդիամաքսը հանգամանորեն անդրադարձել էր «Փերինչեք v. Շվեյցարիա» գործին եւ դրա հնարավոր հետեւանքներին Հայաստանի համար: