ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Ֆրանկոֆոնիայի համաժողովը դատապարտել է ցեղասպանությունները

0

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, բանաձեւում վկայակոչվում է ապրիլի 24-ին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որում հարգանքի տուրք էր մատուցվում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին եւ զորակցություն հայտնվում հայ ժողովրդին։

Բանաձեւում մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունը խստորեն դատապարտում է մարդկությանը հսկայական կորուստներ պատճառած բոլոր ցեղասպանությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները, եւ հարգանքի տուրք մատուցելով այդ հանցագործությունների զոհերի հիշատակին՝ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները ամրապնդելու նպատակով:

Համաձայն ընդունված բանաձեւի՝ կազմակերպությունը պարտավորվում է նաեւ ամրապնդել պետությունների եւ կառավարությունների միջեւ համագործակցությունը այդ հանցագործությունների պատասխանատուների անպատժելիությանը վերջ դնելու համար: