ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

Armenia Startup Academy-ի 13 ստարտափ ներակայացել է ներդրողներին

0

Կայացել է Armenia Startup Academy-ի նախնական աքսելերացիոն ծրագրի 7-րդ շրջափուլի դեմո օրը։

Ծրագրի 13 շրջանավարտ ստարտափ ներկայացավ փիչերով ներդրողների առջեւ։ 14 շաբաթվա ընթացքում այս ընկերություններն աշխատել են իրենց գաղափարների վավերացման, հաճախորդների զարգացման, շուկա մուտք գործելու ռազմավարության եւ փիչինգի վրա՝ պատրաստվելու տեղական եւ համաշխարհային շուկաներում ընդլայնվելու համար:

Itel.am-ը ներկայացնում է աքսելերացիոն ծրագրի ստարտափների գաղափարները։

Interians.com-ն առցանց հարթակ է, որը թույլ է տալիս տան բարելավման մանրածախ վաճառողներին ցուցադրել իրենց արտադրանքը խմբագրվող 3D ինտերիերի ցուցասրահներում՝ արտադրանքներին կցելով QR կոդերը:

Akilea-ն բջջային հավելված է, որը թույլ է տալիս կանանց ստանալ մաշկի խնամքի եւ սնուցման անհատականացված լուծումներ: Գեղեցկության եւ առողջության ամբողջական բջջային հավելվածը ստեղծում է մաշկի խնամքի անհատականացված ռեժիմ, սնուցման ծրագիր եւ առողջության առաջարկություններ հաճախորդների համար:
[[gallery4]]
Bliink-ն արհեստական ինտելեկտով աշխատող աշխատասեղանի հավելված է, որն օգնում է համակարգիչներից օգտվողներին խուսափել եւ մեղմել համակարգիչների հետ աշխատելու բացասական ազդեցությունները:

Doctor Yan-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս հիվանդներին գտնել բժիշկ եւ այցելություն ամրագրել առցանց եղանակով։
[[gallery1]]
Doodooc.com-ը երաժշտության վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձր կարգավորելի, մինչեւ 8K ձայնային ռեակտիվ անիմացիաներ՝ հիմնված աուդիոյի շերտերի խորը վերլուծության վրա։

Finnow-ը AI-ի վրա հիմնված անձնական ֆինանսական օգնական-հավելված է, որը թույլ է տալիս բարելավել ֆինանսական որոշումները՝ անկախ օգտագործողի ֆինանսական գրագիտության մակարդակից:

FiveBrane-ը մշակում է հարթակ, որը թույլ է տալիս AI նախագծերին կրճատել ռեսուրսները մինչեւ 60%: Այն ունի տվյալների ընդարձակ վերլուծություն, հետազոտման գործիքներ, պատկերների եւ տեսանյութերի պիտակավորման ավտոմատացման բարձր մակարդակ, տվյալների ավտոմատ գեներացիա։
[[gallery2]]
InvestShin-ը վեբ/բջջային հարթակ է, որը հնարավորություն է տալիս ավտոմատացված եղանակով կատարել տարբեր չափերի ներդրումներ անշարժ գույքում՝ այդպիսով արագացնելով գործընթացը եւ կրճատելով ծախսերը:

OnePick-ը մեկ սեղմումով մեքենայական ուսուցման լուծում է, որն ապահովում է ամենօրյա հարմարեցված եւ հրապարակման համար պատրաստ բովանդակություն սոցիալական մեդիայի համար եւ առաջարկություններ՝ հիմնված էջի եւ շուկայի տվյալների վերլուծության վրա:

Photoshot.pro-ն հարթակ է, որը թույլ է տալիս կապեր հաստատել լուսանկարիչների եւ հաճախորդների միջեւ:
[[gallery3]]
PrekogAI-ն արհեստական ինտելեկտի վրա հիմնված ավտոմատացված կրիպտո առեւտրային համակարգ է, որը կրիպտո ներդրողներին թույլ է տալիս գումար աշխատել առանց մեծ ջանքերի:

Profound Academy-ն կրթական հարթակ է, որը թույլ է տալիս սովորողներին գործնական դասընթացների միջոցով ստանալ համակարգչային տեսության խորը գիտելիքներ:

Timeless-ը հարթակ է, որն օգնում է կառավարել օգտատերերի զգեստապահարանն ու գնումները: Բջջային հավելվածը թույլ է տալիս ընտրել հագուստ եւ հանդերձանք՝ խնայելով ժամանակն եւ ջանքերը։

Փիչինգից հետո ներկաները հնարավորություն ունեցան ներթվորքինգի միջոցով շփվել մասնակիցների հետ։