Թուրքիայի փոխնախագահը մեղադրել է Փելոսիին «դիվանագիտական ջանքերի սաբոտաժի» մեջ
«Այդ հայտարարությունները հեռու են բարի կամքից եւ օբյեկտիվությունից եւ սաբոտաժի են ենթարկում դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում»,- գրել է Օքթայը Twitter-ում։
«Այն ժամանակ, երբ Հարավային Կովկասն ավելի քան երբեւէ խաղաղության եւ կայունության կարիք ունի, կոչ եմ անում միջազգային դերակատարներին գործել առավել արդար եւ պատասխանատու կերպով»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ «Թուրքիան կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանին, որը հերոսական պայքարում ազատագրել է պատմական հողերը 30 տարվա անօրինական օկուպացիայից»։