Վարչապետը մասնակցել է «ԱրմԹեք-2015» համաժողովի բացմանը
0
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ` Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: