ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

ՊՆ. ժամը 15։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է (ՎԻԴԵՈ)

0
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ժամը 15։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ժամը 13։00–ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ–ներ։

Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։

«Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։

Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար։–0–