ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2022

ՀՀ նախկին ԱԳ նախարարը ՀԱՊԿ-ն «անօգուտ» կառույց է անվանել

0

«Երեկվա գագաթնաժողովի արդյունքը մակերեսային է, թեեւ դա զարմանալի չէ։ Գագաթնաժողովում գերիշխող «երկու կողմերին լսելու» մթնոլորտի ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է, որի նպատակն է խուսափել հավաքական պատասխանատվությունից Հայաստանի դեմ գործած հարձակման համար», -Թվիթերում գրել է Զոհրաբ Մնացականյանը:


Մեկ այլ գրառմամբ նա մեկնաբանել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի խոսքերն այն մասին, որ քանի որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին» եւ նշել, որ դրանք լավագույնս նկարագրում են ՀԱՊԿ-ի «անօգուտ լինելը»: