Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին «ծայրահեղ լարվել է»
«13:00-ից սկսած՝ Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը եւ լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ:
Հարվածներ են հասցվել նաեւ մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին: Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին՝ ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջեւ։
Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաեւ դիրքային առաջխաղացման փորձերը»,- ասել է Արամ Թորոսյանը: