Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներից ակնկալում է «գործուն հավաքական քայլեր»
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է, որ «ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարվում են ՀԱՊԿ անդամ պետություն հանդիսացող Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կոպիտ խախտում, իսկ իրավիճակը կարող է հանգեցնել լայնամասշտաբ զինված հակամարտության»:
Վիկտոր Բիյագովը նշել է, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: