Բլինքենը Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ Բլինքենի եւ Ալիեւի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման կապակցությամբ:
Պետքարտուղար Բլինքենը նախագահ Ալիեւին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պնդելու է մարտերի անհապաղ դադարեցումը եւ խաղաղ կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: